ՔՊ խմբակցությունն այսօր երեկոյան նիստ է հրավիրել
ԶԼՄ-ների տեղեկություններով այսօր երեկոյան ՔՊ խմբակցության նիստ է կայանալու:
Ըստ տարածված տեղեկությունների, քննարկվելու է նաև Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին «խնդրել էր» վայր դնել մանդատը: Նարեկ Զեյնալյանն արդեն դիմումը գրել է, իսկ Հովիկ Աղազարյանը դեռ դիմադրում է:

