Ամբողջ շաբաթ Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի խտությունը

Երևանում մթնոլորտային օդի որակը. նոյեմբերի 21-27-ը (2024 թ.)

✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում,

◾️Նոր Նորքում՝ նոյեմբերի 23-ին և 25-ին,

◾️Արաբկիրում՝ նոյեմբերի 21-ին,

◾️Շենգավիթում՝ նոյեմբերի 24-ին։

✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

✅ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։