Ձյան ծածկի բարձրությունը Լոռիում 10-28 սմ է, Երևանի բարձրադիր գոտում` 5-10 սմ

Ինչպես և կանխատեսվել էր նոյեմբերի 26-ի երեկոյան ժամերից և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկացմամբ,

Արագածոտնի, Լոռու, Արարատի առանձին հատվածներում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում։ Նոյեմբերի 27-ի ժամը 07։00 դրությամբ ձյան ծածկի բարձրությունը կազմում է.

🔹 Լոռիում` 10-28սմ,

🔹 Շիրակում, Կոտայքի և Արագածոտնի լեռնային գոտում` 15-30սմ,

🔹 Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային գոտիներում` 10-20սմ,

🔹 Երևանի բարձրադիր գոտում` 5-10սմ։

Նոյեմբերի 27-ի ցերեկը և 28-ին ցիկլոնի կկորցնի իր ուժը, սակայն  Հայաստանի առանձին շրջաններում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն, իսկ 28-ի երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով։