Իրանը և «եվրաեռյակը» բանակցություններ կանցկացնեն ԱԳ փոխնախարարների մակարդակով

Իրանի և Եվրոպայի երեք երկրների արտաքին գործերի փոխնախարարները հանդիպում կունենան, որի ընթացքում կքննարկեն Պաղեստինին, Լիբանանին և Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչին։

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային լրագրողներին հայտնել է, որ նոյեմբերի 29-ին կանցկացվի Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների տեղակալների հանդիպում երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի քննարկման համար։

Բաղային Եվրոպայի երեք երկրների հետ առաջիկա բանակցությունները համարել է Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի տարեկան նստաշրջանի շրջանակներում անցկացված քննարկումների շարունակությունը։

Նա նշել է, որ բանակցությունների այս փուլում, որոնք ծրագրվել են դեռևս Նյու Յորքում, կքննարկվեն մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր, ներառյալ Պաղեստինի և Լիբանանի իրադրությունը, ինչպես նաև միջուկային խնդիրը:

Ըստ իրանական այլ ԶԼՄ-ների՝ բանակցությունները կկայանան Ժնևում։