Նիստին քննարկվել են երիտասարդական կառույցի գործունեությանն առնչվող հարցեր
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Մասիսի խոշորացված համայնքի ղեկավար, ՀՀԿ Մասիսի շրջանային խորհրդին նախագահ Դավիթ Համբարձումյանի գլխավորությամբ ՀՀԿ գրասենյակում կայացավ ՀՀԿ Մասիսի շրջանային կազմակերպության երիտասարդական կառույցի ղեկավարի ընտրությունը: Նիստի արդյունքով ՀՀԿ Երիտասարդական Կազմակերպության առաջարկությամբ, ՀՀԿ Մասիսի Երիտասարդական Կազմակերպության նախագահ ընտրվեց Ազա Համբարձումյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երիտասարդական կառույցի գործունեությանն առնչվող հարցեր, ինչպես նաև ապագա ծրագրերն ու զարգացման ուղղությունները։
Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

