Ալիևի էներգետիկ խաղերն Էրդողանի սրտով չեն. պառակտում՝ «մեկ ազգ-երկու պետությունում» (տեսանյութ)
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանը սկսեց գազի ուղիղ մատակարարումները դեպի Եվրոպա, թուրք-ադրբեջանական «եղբայրական» հարաբերություններն էներգետիկ ոլորտում նկատելիորեն լարվեցին։
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի վերլուծաբան Անի Մելքոնյանը մեկնաբանել է թուրք-ադրբեջանական հարաբերություններում առկա հակասությունները՝ կապված նավթի և գազի գնագոյացման հետ։

