Աբխազիայից Վրաստան, Հայաստանից Թուրքիա. գնահատականներ և զարգացումներ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը

Որոնք են ՀՀ-ում կառավարության անդամների և Կառավարությանն առընթեր մի շարք մարմինների ղեկավարների հրաժարականների պատճառները։

Ինչ բանաձև է ներկայացվել ՄԱԿ անվտանգության խորհուրդ՝ ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի համագործակցության մասին։

Ինչու է ՌԴ նախագահի կողմից հիմա ստորագրվել «Միջուկային զսպման ՌԴ պետական քաղաքականության հիմունքները» հրամանագիրը։

Այսօր ՌԴ պատկան կառույցների կողմից դեռևս չհաստատված տեղեկատվություն է տարածվել առ այն, որ Ուկրաինան հեռահար բալիստի հրթիռներով հրթիռակոծել է ՌԴ Բրյանսկի մարզում գտնվող զենքի և զինամթերքի պահեստները։ Արդյոք այդ փաստը կարող  դառնալ 3-րդ համաշխարհային պատերազմի սկիզբ։

Ինչ ներքաղաքական գործընթացներ են տեղի ունենում Աբխազիայում և Վրաստանում,  ինչ ազդեցություն կունենան տարածաշրջանային կայունության վրա։

Թուրքական պետությունների կազմակերպությունը այսօր հաստատեց միացյալ պետության նոր դրոշը։ «Թուրան» կոչվող միացյալ պետությունը օր օրի կայանում է։ Ինչ նոր մարտահրավերներ կարող է առաջացնել Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի համար։

Մանրամասները՝ տեսանյութում