Այցելությանս ընթացքում տեսա՝ ինչպես մոտ 7 տարեկան մի երեխա մոտեցավ հայ զինվորի մոմե արձանին, թքեց դրա վրա․ Ռամիլ Զամանով

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը սոցցանցի իր էջում հրապարակել է սոցիալական մարդաբան է և հետազոտող, դոկտոր Ռամիլ Զամանովի խոսքը Բաքվի «ռազմավարի պուրակի» մասին․

«Ռազմական ավարի պուրակ» Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Սրա մասին ես առաջին անգամ կարդացի Twitter-ում, նախքան 2021թ. մայիսին Բաքու մեկնելս՝ հետազոտական մեկ այլ նախագծի շրջանակներում դաշտային աշխատանքներ կատարելու նպատակով։ 

Ադրբեջանի պետպաշտոնյաները մեծ հպարտությամբ էին տարածել պուրակի բացման լուրը՝ դա ներկայացնելով որպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակի խորհրդանիշ։

Հաճելի գարնանային կեսօր էր, երբ այցելեցի այդ բացօթյա պուրակը։ Մուտքի տոմսն արժեր 4 մանաթ (2 եվրո)։ Հավատս չէր գալիս, որ պատերազմի դաշտից բերել ու այստեղ ցուցադրում էին նման առարկաներ։ Պուրակն առարկայորեն ու ցնցող որոշակիությամբ մարմնավորում էր պատերազմի դաժանությունը։ Դա վիթխարի տարածք էր և այնքան մեծ, որ ամբողջ ցուցադրությունը տեսնելու համար ինձնից մոտ 3 ժամ պահանջվեց։

Այցելությանս ընթացքում տեսա՝ ինչպես մոտ 7 տարեկան մի երեխա մոտեցավ հայ զինվորի մոմե արձանին, թքեց դրա վրա, ապա վազելով հետ դարձավ ու գրկեց հորը։ 

Մոտակայքում տեսա նաև ընտանիքների, որոնք անհոգ սելֆիներ ու խմբային լուսանկարներ էին անում, զրուցում ու ժպտում՝ ստեղծելով մտերմիկ, նույնիսկ տոնական թվացող մթնոլորտ»։