Ադրբեջանը պատերազմ սկսեց ԼՂ-ում, բռնահանեց հայերին․ ինչպես Բաքուն դարձավ COP29-ի տերը․TIME
TIME-ը գրում է.
«Ինչպես Ադրբեջանը դարձավ COP9-ի տերը
Հաջողության գաղտնիքը կարող է լինել այն, թե ինչպես է Ադրբեջանը տարիներ շարունակ փորձել գրավել համաշխարհային էլիտային՝ օգտագործելով այնպիսի միջոցառումներ, ինչպիսին է Ֆորմուլա-1-ի մրցարշավը՝ ուշադրությունը շեղելու Ալիևի կառավարության հասցեին հնչող քննադատություններից:
Նման մեթոդները, որոնք անվանվում են «սուր ուժ», օգնում են հարուստ ավտորիտար ռեժիմներին արագ ազդեցություն ձեռք բերել միջազգային ասպարեզում՝ միաժամանակ ամրապնդելով իրենց իշխանությունը երկրի ներսում:
Սակայն Ադրբեջանում բնապահպանական և իրավապաշտպան խնդիրները շարունակում են մնալ ամենասուր խնդիրները։ Ավելի քան 50 տարի երկիրը ղեկավարում է Ալիևների ընտանիքը՝ սկզբում Հեյդարը, ապա նրա որդին՝ Իլհամը։ Ռեժիմի քննադատները պարբերաբար ձերբակալվում են, բանտարկվում կամ արտաքսվում երկրից:
Լեռնային Ղարաբաղը, շրջափակումը և էկոլոգիան՝ որպես պատրվակ
2020 թվականին Ադրբեջանը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղում, իսկ 2023 թվականին Լաչինի միջանցքի շրջափակման և ռազմական գործողությունների արդյունքում հայ բնակչությունը ստիպված եղավ լքել իր տները՝ չնայած ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշմանը։ 2024 թվականի մարտին Ալիևը հայերի տեղահանությունը տոնում էր ավանդական խարույկով՝ այն անվանելով «վերջնական մաքրում»։
Հակազդեցություն և պահանջներ
«Գլոբալ ակտիվիստները, ինչպիսիք են Գրետա Թունբերգը, բոյկոտում են COP29-ը՝ միջոցառումը որպես բռնաճնշումների և հանցագործությունների լվացման համար օգտագործելու համար: Եվրոպայի խորհուրդը, Amnesty International-ը և Human Rights Watch-ը պահանջում են տեղահանված հայերի վերադարձը, մշակութային օբյեկտների պաշտպանությունը և վանդալիզմի ակտերի հետաքննությունը:

