Թույլ մի տվեք, որ խլեն ձեր կյանքի լավագույն տարիները

Նոյեմբերի 17-ին ամբողջ աշխարհում նշվում է Ուսանողների միջազգային օրը:

Պատմության ընթացքում ուսանողներն եղել են դրական փոփոխությունների շարժիչ ուժը, հանդես գալով հանուն արդարության և միավորվելով լուծել են մի շարք խնդիրներ: Ձեր ձայնը միշտ կարևոր է և ձեր համերաշխության և սովորելու նվիրվածության շնորհիվ դուք ցույց եք տալիս այն ուժը, որն անհրաժեշտ է ցանկացած խոչընդոտ հաղթահարելու համար:

Մեր երկրում ուսանողներն առողջ, դինամիկ հասարակություն կառուցելու կենսական մասն են: Ձեր էներգիան, գաղափարները և մասնագիտական հմտությունները ոչ միայն կարևոր են այսօր, այլև հիմք են հանդիսանում մեր պետության հետագա զարգացման համար: Այս դժվարին ժամանակաշրջանում պետք է կրթվել և համառորեն պայքարել Ձեր իրավունքների իրացման համար և վստահ եղեք, որ Ձեր նվիրումն ու գիտելիքները կկերտեն մեր ազգի ապագան:

Շնորհավորում եմ յուրաքանչյուրիս այս առանձնահատուկ օրվա կապակցությամբ։ Շարունակեք սովորել, շարունակեք ձգտել և շարունակեք հավատալ վաղվա զարգացած և անվտանգ օրվան: Միասին մենք կարող ենք ստեղծել այն փոփոխությունը, որը ցանկանում ենք տեսնել:

Թույլ մի տվեք, որ խլեն ձեր կյանքի լավագույն տարիները:

 

Արմեն Հարությունյանի ֆեսյբուքյան էջից