Սասուն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել․ ՀԿԿ-ից հաստատել են
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս տեղեկությունը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ըստ մամուլի տեղեկությունների՝ ազատման դիմումներ են գրել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

