Աշխարհի աչքի առջև առանց որևէ խղճի խայթի Իսրայելը ավերակների է վերածում հերթական պետությունը՝ Լիբանանը
Աշխարհի աչքի առջև առանց որևէ խղճի խայթի Իսրայելը ավերակների է վերածում հերթական պետությունը՝ Լիբանանը։ Մերձավոր Արևելքի Փարիզը առանց աչքը թարթելու վերածում է աղետի գոտու, լցնում փախստականներով, արյունով։ Աշխարհը ոչ միայն ծպտուն չի հանում, այլ նաև մատ է թափ տալիս բոլոր նրանց վրա, ովքեր փորձում են Լիբանանի կողքը կանգնել․․․
Երկերսանի աշխարհը մինչդեռ Ռուսաստանին է՛լ ահաբեկիչ, է՛լ օկուպանտ, է՛լ թշնամի չի անվանում նույն աշխարհի կողմից հրահրած պատերազմի պատճառով․․․ 2020-ին էլ ձեռքները ծալած նստած դիտում էին, թե ինչպես է մի ողջ ազգի կոտորում թուրք-ադրբեջանական տանդեմը իրենց ահաբեկիչ վարձկաններով։ Փոխանակ մատը մատին տային, անցել էին իրենց հաշիվները մաքրելուն մեր նյարդերի, հույզերի հաշվին՝ մեղադրական սլաքներն ուղղելով իրար դեմ, թե ով պետք է կանգնի Հայաստանի կողքին․․․
Մի խոսքով, միայն ու միայն ուժեղ լինել է պետք մտքով, խելքով, զենքով․․․
Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

