Բլոգեր Ջեյք Փոլը հաղթել է լեգենդար Մայք Թայսոնին
Արլինգտոնում (ԱՄՆ) տեղի ունեցավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որտեղ մենամարտում էին լեգենդար 58-ամյա բռնցքամարտիկ Մայք Թայսոնի և հայտնի բլոգեր Ջեյք Փոլի միջև, ի սկզբանե մենամարտը նախատեսված էր երկու րոպե տևողությամբ ութ ռաունդի համար։
Մենամարտը ավարտվեց Փոլի հաղթանակով՝ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 79-73 հաշվով: Այս հաղթանակը հայտնի բլոգերի համար 11-րդն էր պրոֆեսիոնալ կարիերայում։ Նա ունի նաև մեկ պարտություն։ Լեգենդար Թայսոնն իր հերթին կրել է 7-րդ պարտությունը։ Նա իր կարիերայի ընթացում տարել է 50 հաղթանակ, որից 44-ը՝ նոկաուտով։

