Լատվիայում ավարտվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժությունները
Լատվիայում ավարտվել են ՆԱՏՕ-ի բազմազգ բրիգադի «Վճռական մարտիկ» (Resolute Warrior) առաջին լայնամասշտաբ զորավարժությունները: Գործողությանը մասնակցել է 3500 զինծառայող 13 երկրից, փոխանցում է euronews-ը։
ՆԱՏՕ-ի բրիգադը այժմ միավորում է Ալբանիային, Չեխիային, Դանիային, Իսլանդիային, Իտալիային, Չեռնոգորիային, Հյուսիսային Մակեդոնիային, Լեհաստանին, Սլովակիային, Սլովենիային և Իսպանիային: Սպասվում է, որ ստորաբաժանումը մինչև 2026 թվականը լիարժեք մարտական պատրաստության կհասնի:
2022 թվականին Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Կանադայի և Լատվիայի պաշտպանության նախարարները համատեղ հռչակագիր են ստորագրել ՆԱՏՕ-ի Արևելյան թևի պաշտպանության ամրապնդման վերաբերյալ: Նախորդ զորավարժություններն ուղղված էին հաղորդակցման կարողությունների ամրապնդմանը։

