ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը նոր լիազորություն կստանա

ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը նոր լիազորություն կստանա։  Այս որոշումն կայացվեց կառավարության այսօրվա նիստում։

Այսուհետ ԱՀԾ-ին կվերապահվի պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տալու լիազորություն, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ կասկածներ առաջանալու դեպքում ստուգողական՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու և մի շարք այլ լիազորություններ։

Այս պահին նման լիազորությամբ օժտված է միայն ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։