Երկերեսանիություն ու կեղծավորություն է COP29-ի անցկացումը Ադրբեջանում․ սրտխառնոց է առաջացնում․Գրետա Թունբերգ
Սրտխառնոց է առաջացնում Բաքվի երկերեսանիությունը, COP29-ով ուզում են իրենց երեսը մաքրել, չենք թողնի։ Այս մասին այսօր Երևանում անցկացված «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը» խորագրով քննարկմանն ասաց շվեդ բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգը։
«Ինչո՞ւ ես Բաքվում չեմ։ Շատ պարզ է։ Մեր՝ բնապահպանների ու COP29-ի նպատակները շատ տարբեր են ու հակասում են այն իրականությանը, որը տեղի է ունենում Ադրբեջանում»,-հայտարարեց շվեդ ակտիվիստը։ Նրա խոսքով, ուղղակի երեկերեսանիություն ու կեղծավորություն է, դրանց ծայրահեղ դրսևորում, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում։
«Ադրբեջանը սարսափելի հանցագործություններ է կատարում, էթնիկ զտում իրականացրեց։ Այս ամենի համար նրանց ոչ միայն չեն պատժում, այլև նրանց առաջ դռներ են բացվում, նրանց տեղ են տալիս աշխարհի բեմում՝ օրինականացնելու մարդու իրավունքների սարսափելի խախտումները։ Եվ աշխարհը լուռ է»,-նշեց նա։
Շվեդ բնապահպանն ընդգծեց, երբ կլիմայի պաշտպանությանն ուղղված միջոցառումն իրականացվում է Ադրբեջանի նման մի երկրում, որը ռեպրեսիվ մոտեցումներ ունի ակտիվիստների նկատմամբ, ադրբեջանցի ակտիվիստները շատ են ասում, որ կարծես ապրում են բանտում, չպետք է լռել։
«Փոփոխություններ ուզող ձայներն Ադրբեջանում լռեցվում են, նրանց բերանը փակվում է։ Այսօր շատ խոսվեց նաև էթնիկ զտումների մասին, բռնի տեղահանումների, հայերի նկատմամբ իրականացրած խոշտանգումների մասին, գերեվարումների մասին, ինչի հետևանքով մարդիկ անցնում են հոգեկան ու ֆիզիկական տառապանքների միջով, սրանք անընդունելի են, անհանդուրժելի են։ Անընդունելի է նաև աշխարհի լռությունը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների տարբերակում չպետք է դրվի, պայքարը հանուն արդարաության ու արդարադատության համար է։
Հիշեցնենք, որ Երևանում անցկացվում է «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով համաժողովը։
Համաժողովը կազմակերպվել է ի պատասխան ՄԱԿ-ի որոշման՝ Ադրբեջանին նշանակել որպես COP29-ի հյուրընկալող՝ չնայած Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդի նկատմամբ ագրեսիայի հետ կապված անհանգստություններին, ինչպես նաև ավտորիտար քաղաքականությանը և հայատյացությանը: Նախագահ Իլհամ Ալիևի հռետորաբանությունը. Միջոցառումը կքննարկի տարածաշրջանում Ադրբեջանի գործողությունների ազդեցությունը ինչպես մարդու իրավունքների, այնպես էլ շրջակա միջավայրի պաշտպանության վրա:
Միջոցառումը քննարկում է տարածաշրջանում Ադրբեջանի գործողությունների ազդեցությունը ինչպես մարդու իրավունքների, այնպես էլ շրջակա միջավայրի պաշտպանության վրա:
Միջոցառման հատուկ հյուրն է բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը։

