Ստեփանակերտում տարեց հայ կնոջ մահվանից ամիս անց նրա մարմինը դեռ չի փոխանցվել ՀՀ-ին․ «Փաստինֆո»
Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում հոկտեմբերի 20-ին մահացած տարեց հայ կնոջ մարմինն առ այսօր չի փոխանցվել Հայաստանին՝ նրան ՀՀ-ում հուղարկավորելու համար։
Կնոջ ազգականները պահանջում են նրա աճյունը տեղափոխել ՀՀ՝ հուղարկավորելու համար։ ԿԽՄԿ Հայաստանում պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ տվյալ պահի դրությամբ՝ որևէ լուրեր՝ այս դեպքի և դրա հետ լուծումների հետ կապված՝ չունեն։
«Կարող եմ փաստել, որ այդ հարցով ընտանիքը մեզ դիմել է։ Մենք կապի մեջ ենք նաև համապատասխան իշխանությունների հետ, սակայն այդ որոշման հետ կապված հարցերը մեր ձեռքերում չեն։ Մենք առաջարկել ենք մեր ծառայությունները՝ որևէ պարագայում՝ որպես չեզոք միջնորդ կազմակերպություն, պատրաստակամ ենք դրանք իրագործելու՝ որոշում կայացնելու և համապատասխան լուծում գտնելու պարագայում, սակայն տվյալ պահին չկա որևէ առաջընթաց»,- ասաց Ամատունին։

