Թուրքիան Իրանի հետ սահմանին պատ է կառուցում
Թուրքիայի և Իրանի սահմանին՝ Վան նահանգում, որտեղ ամենաերկար սահմանային հատվածը 295 կիլոմետր երկարություն ունի, լայնածավալ աշխատանքներ են տարվում պատի կառուցման ուղղությամբ:
Դրա նպատակն է կանխել ապօրինի սահմանահատումը, մաքսանենգությունը և ահաբեկիչների ներթափանցումը:
Թուրքական բանակի զինծառայողները ծառայողական շների հետ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում զրահամեքենաներով։
Բացի այդ, սահմանի մոտ տեղադրված են անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր, ինչպես նաև հերթապահում են սակրավորների խմբերը:
Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ մոդուլային պատի շինարարությունն ավարտվել է 70 տոկոսով: Արգելապատնեշների մնացած մասը կսկսեն կառուցել 2025 թվականին։

