Վլադիմիր Պուտինն ընդունել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 5-ին ընդունել է օտարերկրյա պետությունների 28 նոր ժամանած դեսպանների, այդ թվում՝ ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերը։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
Արարողությունը տեղի է ունեցել Կրեմլի մեծ պալատի Ալեքսանդրովյան դահլիճում։
ՌԴ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել նաև Ադրբեջանի նոր դեսպան Ռահման Մուստաֆաևը։

