Ադրբեջանի հետ վերջին շրջանում շատ ինտենսիվ շփումներ են եղել. փոխնախարար
«Քանի որ փաստաթուղթը վերջնականացված չէ, մանրամասները չենք կարող հրապարակել, բայց հիմնական միտքը ճանապարհների բացումն է, համապատասխան «Խաղաղության խաչմերուկը»»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Որևէ արտառոց տարրեր այստեղ չկան և խոսքը հաղորդակցությունների մաքսիմալ բացելու մասին էր:
Հիմնական այն է, որ բացառում է երրորդ կողմի վերահսկողությունը՝ անվտանգության կամ այլ ձևով, պահպանվում է Հայաստասնի ինքնիշխանությունը և տոտալ վերահսկումը այդ ուղիների»,-ասաց փոխնախարարը:
Անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցությունների առաջընթացին, Պարույր Հովհաննիսյանն ասաց․«Շատ ինտենսիվ հանդիպումներ են եղել վերջին շրջանում, բայց առայժմ արդյունքների մասին խոսել չեմ կարող, բայց երևի նկատել եք, որ աննախադեպ ակտիվ էր հանդիպումների ու շփումների առումով»:
Նա նաև հավելեց, որ առաջարկների վերջին փաթեթն ուղարկվել է Ադրբեջանին, սպասում են իրենց արձագանքին:

