ՀՀ դեսպանին Ադրբեջանի դեսպանը սպառնացել է․ ԱԳՆ-ը հաստատեց
Այո, ընդունելության ընթացքում վիրավորանքներ ու սպառնալիքներ են եղել, որի մասին հայտագրով հայտնել ենք բելգիական կողմին, ինչպես նաև ԵՄ-ին: Այս մասին ԱԺ-ում այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով տեղեկատվությանը, որ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից։
Նա նշեց, որ այդ հարցով հետաքննություն է ընթանում։
«Դեռևս արձագանք չկա»,- ընդգծեց ԱԳ փոխնախարարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Politico պարբերականի տեղեկացմամբ, Տիգրան Բալայանը «բանավոր հարձակման և ահաբեկման» է ենթարկվել Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից, որը «բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել նրա կյանքի դեմ»։

