Գերմանիայի ՍԳ նախարարը ժամանել է Կիև

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը երկուշաբթի առավոտյան ժամանել է Կիև։ Նա Ուկրաինայի մայրաքաղաք է եկել Լեհաստանից, գնացքով։ «Գազետա․ռու»-ի տեղեկացմամբ, գրել է «ՌԲԿ-Ուկրաինան»՝ հղում կատարելով Reuters-ին և Der Spiegel-ին։

«Պուտինյան պատերազմի մոտ հազար օրվա ընթացքում պատերազմը ցնցել է ուկրաինացիների ամենօրյա կյանքը, բայց ոչ նրանց քաջությունն ու անվտանգ կյանքի հույսն ազատ Ուկրաինայում»,- ասել է Բերբոքը։

Նա հայտնել է, որ Ուկրաինան աջակցության կարիք ունի, քանի որ Կիևը մտնում է պատերազմի երրորդ ձմեռը, որը սրվում է Հյուսիսային Կորեայի օգնության պատճառով զենքի և ռուսական զանգվածային ավիահարվածների տեսքով։

«Մենք դիմակայում ենք այդ դաժանությանը մեր մարդկայնությամբ և աջակցությամբ, որպեսզի ուկրաինացիները կարողանան ոչ միայն հաղթահարել ձմեռը, այլև որպեսզի նրանց երկիրը կարողանա գոյատևել։ Որովհետև նրանք պաշտպանում են նաև մեզ բոլորիս Եվրոպայում»,- ասել է Բերբոքը։

Բերբոքը հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և իր ուկրաինացի գործընկերոջ՝ Անդրեյ Սիբիգայի հետ։