ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը դիտարկել է Վրաստանի ընտրությունները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը դիտարկել է Վրաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունները։

ԿԸՀ-ից հայտնում են, որ պատվիրակության կազմում են եղել  ԿԸՀ անդամներ Աննա Գրիգորյանը և Ժիրայր Կարապետյանը։

ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները Վրաստան են մեկնել Վրաստանի Հանրապետության ԿԸՀ հրավերով։