Սոված ադրբեջանցիները, չկռվողները և հաց վաստակողները (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 24-ին Կազանում ավարտվեց ԲՐԻԿՍ գագաթնաժողովը։ Ինչ արդյունքներ այն գրանցեց և որոնք են այդ կազմակերպության հետագա անելիքները։
Հոկտեմբերի 27-ին արձանագրվեցին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքերը, ըստ որի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հավաքելով ընտրողների ձայների 54 տոկոսը։ Ընդդիմությունը բոյկոտում է արդյունքները և պահանջում նոր ընտրություններ։ Ինչ զարգացումներ են սպասում Վրաստանում մոտ ժամանակներում։
Ինչ իմաստ ունի Փաշինյանի նախօրեին արտահայտած «պետությունը միայն ու միայն հաց վաստակելու գործիք է» միտքը։
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը կողմ է սահմանազատմանը, քանի որ իրենք ոչ մի հնարավորություն չունեն կռվելու։ Ինքնախոստովանությո՞ւն, թե կանխամտածված տեղեկատվական արտահոսք։
Հերթական հիմարություններն է արտաբերել ՀՀ ԶՈՒ ԳԾ պետը՝ պատասխանելով լրագրողների մի շարք հարցերի։ Որոնք են լրագրողների կողմից տրված հարցերն ու վերջինիս կողմից արտաբերած պատասխանները։
Մանրամասները՝ տեսանյութում

