Վրաստանի ԿԸՀ-ն արձագանքել է «հայկական կարուսելի» մասին Զուրաբիշվիլիի խոսքերին
Ընտրական տեխնոլոգիաներն աշխատել են առանց խափանումների, ինչն արձանագրել են դիտորդական առաքելությունները, գործընթացին հետևող ԶԼՄ-ների ներկայացուցիչները, հայտարարել են Վրաստանի ԿԸՀ-ում:
ԿԸՀ–ն հիշեցրել է, որ տեխնոլոգիաների ներդրումն իրականացվել է աշխարհի ավելի քան 30 երկրներում, այդ թվում ՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Բելգիայում, Էստոնիայում, Արգենտինայում, Ավստրալիայում, Ալբանիայում, Բուլղարիայում, Հայաստանում ընտրություններ անցկացնելու փորձ ունեցող «Սմարթմատիկ» ընկերության հետ համագործակցությամբ։
«Էլեկտրոնային տեխնոլոգիաները վարկաբեկելու փորձը ոչ այլ ինչ է, քան իրականությունը չընդունելը և հասարակությանը մոլորության մեջ գցելը՝ ելնելով սեփական քաղաքական շահերից»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի նախագահը հայտարարել էր, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել»։
«Մեզ մոտ դա կոչվում է «հայկական կարուսել»։ Ես չգիտեմ, գուցե Հայաստանում էլ դա անվանում են «վրացական կարուսել»,- ասել էր նա։
Դրա էությունն այն է, որ մեկ նույնականացման քարտով և տարբեր էլեկտրոնային սարքերով կարողանում են նույնիսկ 17 անգամ քվեարկել:

