ՀՀ ԿԲ-ն նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այն դեպքում, երբ ՌԴ-ն աննախադեպ բարձրացրեց մինչև 21%. տնտեսագետ

Աննախադեպ` զրոյական գնաճը ստիպում է ՀՀ կենտրոնական բանկին նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 կետով` հասցնելով այն 7.25 %-ի: Այս մասին գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ 

Նա, մասնավփրապես, նշել է. «Ուշագրավ է, որ սա արվում է Ռուսաստանի ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի աննախադեպ բարձրացման (21%) որոշումից հետո: Ռուսաստանում բարձր գնաճ է, ռուբլին շարունակվում է արժեզրկվել, իսկ դրամը` արտաքին գործոններով պայմանավորված արժևորվել:

Ինչպես բարձր գնաճը, այնպես էլ ցածր գնաճը մեծ ռիսկեր և վնասներ են առաջացնում հասարակության և բիզնեսի համար: Ցավոք, ՀՀ ԿԲ-ի սխալ հաշվարկված դրամավարկային քաղաքականության արդյունքում տուժում են տեղական արտադրողները, և մեծ շահույթներ է կուտակում բանկային համակարգը, իսկ Հայաստանի կառավարությունը ուղղակի կտրված է այս ամենից, դիտորդի դերում է»: