Մառնեուլի ընտրատեղամասերից մեկը փակվել է

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները հարթ չեն անցնում․ դիտորդներն արձանագրել են արդեն ընտրախախտումներ, Դիտորդներն արձանագրել են ընտրախախտումներ, ծեծկռտուք, քվեաթերթիկների լցոնման դեպքեր, ընտրողներին կաշառելու փաստեր։ Այս մասին գրում է  Սպուտնիկ Գրուզիան։

Մառնեուլի 69-րդ ընտրատեղամասը փակվել է, տեղից հայտնել է «Netgazeti»-ի թղթակիցը։

Մինչ այդ` համացանցում տեղամասից կադրեր էին հրապարակվել, որտեղ ընտրողներից մեկը քվեաթերթիկների տրցակ է նետում քվեատուփը։ Դրանից հետո դիտորդները պահանջել են չեղյալ համարել այդ տարածքի ընտրության արդյունքները։

Այս դեպքի տեսագրությունը հրապարակած անձը նշել է, որ դիտորդները, նախ ֆիզիկական բռնության են ենթարկվել, ապա` վտարվել տարածքից։

ԿԸՀ նախագահը հայտնել է, https://sputnik-georgia.ru/20241026/vozbuzhdeno-ugolovnoe-delo-tsik-prokommentiroval-vbros-byulleteney-v-marneuli-290565924.html  որ Մառնեուլի (Քվեմո Քարթլի շրջան) ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկների լցոնման փաստով քրեական գործ է հարուցվել։

«Սա մտահոգիչ տեղեկություն է, և վարչակազմը թույլ չի տա, որ նման միջադեպերը խաթարեն ընտրությունների օրվան ընդառաջ ամիսներ շարունակ մեր ներդրած  ջանքերը:

Ուզում եմ ահազանգել և խնդրել Մառնեուլիի շրջանային ընտրական հանձնաժողովին պարզել ստեղծված իրավիճակը, հանձնաժողովի նիստ գումարել և համապատասխան որոշում կայացնել»,- ասել է նա։