Իրանցի պաշտոնյայի այս հայտարարությունը նշանակում է, որ Իրանը Իսրայելին հակադարձելու իր սցենարներում ունի նաև Ադրբեջանի չեզոքացման բաղադրիչ

Ռազմավարական հարցերով Իրանի փոխնախագահ և այս երկրի նախկին արտգործնախարար Մոհամմադ-Ջավադ Զարիֆը Կովկասի խնդիրներին նվիրված համաժողովին հայտարարել է, որ իսրայելական ներկայությունն արհեստածին Ադրբեջանում նպատակ է հետապնդում «զոհաբերելու» այս կազմավորումը՝ վերածելով այն Թել-Ավիվի համար անվտանգության վահանի։

Ընդամենը ամիսներ առաջ Բաքվի բարբարոսական վարչախումբը Հայաստանի վրա քարոզչական և հոգեբանական ճնշում գործադրելու պիղծ գործելաոճով անընդմեջ թմբկահարում էր այն լկտի սուտը, թե Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն, իբր, ադրբեջանցի է, մինչդեռ հենց նրա կառավարության կարևորագույն հարցերով փոխնախագահը խոսում է արհեստածին Ադրբեջանի «զոհաբերության» մասին։

Դիվանագիտական լեզվից թարգամանաբար նման բարձրաստիճան և ճանաչված իրանցի պաշտոնյայի այս հայտարարությունը գրեթե ուղղակիորեն նշանակում է, որ Իրանը Իսրայելին հակադարձելու իր սցենարներում ունի նաև արհեստածին Ադրբեջանի չեզոքացման բաղադրիչ, որն ընդգրկում է ոչ միայն դիվանագիտական գործիքակազմ։

#հարափոփոխ_տարածաշրջանը

Վարդան Ոսկանյան