ԱԺ վերջին նստաշրջանը երկար է հիշվելու և մնալու է մեր պատմության մեջ․ Արմեն Ռուստամյան (տեսանյութ)
«ԱԺ վերջին նստաշրջանը երկար է հիշվելու և մնալու է մեր պատմության մեջ՝ ամենախայտառակ էջերի գրանցման առումով»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Արմեն Ռուստամյանն ընդունեց, որ 2018 թվականին եղել է ժողովրդի ընդվզում և այն ժամանակ ՀՅԴ-ն այդ շարժման կողքին էր։
«Բայց մենք բոլոր իշխանությունների հետ հարաբերվել ենք մեկ սկզբունքով՝ առաջադրել ենք հստակ նպատակներ և պայմաններ, եթե դրանք ընդունելի են եղել՝ մենք համագործակցել ենք բոլորի հետ։ Այդպիսի իրավիճակ առաջացել է նաև 2018 թ. Նիկոլ Փաշինյանի հետ և մենք իրեն առաջարկել ենք 5 պայման, որ ստեղծված իրավիճակն օգտագործի և երկիրն արագ տեմպերով զարգանա դեպի մեր ազգային, պետական նպատակների, խնդիրների լուծում, բայց այդ 5-ից ոչ մեկը չմնաց»,-հայտարարեց Ռուստամյանը և նշեց, որ համագործակցությունը տևել է մի քանի ամիս։
Ռուստամյանը հայտնեց, որ կա մի զանգված որը քաղաքական դաշտում բոլորից դժգոհ է, բոլորին սևացնում է, որպեսզի ինքը գա քաղաքական դաշտ, ինչը խանգարում է ընդդիմության պայքարին։
Մանրամասները՝ տեսանյութում

