Վահագն Խաչատուրյանը ստորագրել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը  հոկտեմբերի 23-ին 67 կողմ ձայնով ընդունել է կանոնակարգը վավերացնելու մասին օրինագիծը։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն մասնակցել օրինագծի քննարկմանը և քվեարկությանը։

Այսօր ժամը 16։00-ին «Սրբազան պայքար» շարժումը ակցիա է նախատեսել ՀՀ նախագահի նստավայրի առջև՝ պահանջելու Վահագն Խաչատուրյանից, որպեսզի չստորագրի Սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը։

«Որոշումը չստորագրելը ոչ միայն կփրկի Հայաստանի Հանրապետությունը վերահաս աղետից, այլև կհանդիսանա նախագահին տրված այն եզակի հնարավորություններից մեկը, որը նրան կփրկի վերջանականապես Նիկոլի ծառայի վերածվելուց»,- նշել են «Սրբազան պայքար» շարժումից։