Փաշինյանը մերժեց բոլոր միջնորդներին, բայց Թուրքիային հրավիրում է որպես բանակցությունների միջնորդի (տեսանյութ)

«Փաշինյանի հեռացման հրամայականի կատարման համար բազմաթիվ անհրաժեշտ պայմաններ կան։ Դրանցից մեկն այն է, որ իրական ընդդիմադիր բոլոր դերակատարների համար օրակարգի առաջին հարցը լինի իշխանափոխությունը՝ ինչպես ՀՀԿ-ի համար»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Ցավոք, որոշ ընդդիմադիր  գործիչներ կամ շրջանակներ ավելի շատ էներգիա են ծախսում ՀՀԿ-ին թիրախավորելու, քան մեր առաքելությունը, այն է՝ Փաշինյանի հեռացումն իրականացնելու համար»,- նկատեց Մամիջանյանը։

Անդրադառնալով իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը՝ բանախոսը նկատեց․ հայտարարվում է, թե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորում են առանց միջնորդների, բայց պարզվում է, որ Թուրքիային են հրավիրում որպես միջնորդ։

«Փաշինյանն այս կամ այն կերպ մերժեց և դանդաղեցրեց տարբեր միջնորդական առաքելությունները՝ թե՛ պետությունների, թե՛ վերպետական կազմակերպությունների կողմից, և այս պահին, ըստ հասանելի աղբյուրների, ակտիվորեն Թուրքիային հրավիրում է դառնալ հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդ, կամ առնվազն ֆասելիտատոր»,- նշեց Մամիջանյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում