Թրամփը խոստացել է խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի ընտրողներին հայտնել է, որ ինքը ճիշտ թեկնածու է հայերի և հետապնդվող քրիստոնյաների պաշտպանության համար, գրել է The Sun-ը։ Նա հրապարակել է գրառում Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության մասին Truth Social-ում՝ հարձակվելով փոխվարչապետ Քամալա Հարիսի վրա այն բանի համար, որ նա ոչինչ չի արել Հայաստանում հետապնդվող քրիստոնյաների համար։
Ինչ է նա ասել. «Քամալա Հարիսը ՈՉԻՆՉ չի արել, երբ 120 000 հայ քրիստոնյաներ ենթարկվել են ահավոր հետապնդումների և բռնի տեղահանվել են Արցախում»,- գրել է Թրամփը Truth Social-ում։
«Քրիստոնյաներն ամբողջ աշխարհում անվտանգության մեջ չեն լինի, եթե Քամալա Հարիսը դառնա Միացյալ Նահանգների նախագահ։ Երբ ես նախագահ դառնամ, կպաշտպանեմ հետապնդվող քրիստոնյաներին, ես կաշխատեմ, որպեսզի դադարեցնեմ բռնությունը և էթնիկական զտումները, և մենք կվերականգնենք ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի և Ադրբեջանի միջև»։
Հիմնական նորություննները. Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շարունակվում է տասնամյակներ Խորհրդային Միության փլուզման պահից և գագաթնակետին հասավ 2023թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանը զավթեց Լեռնային Ղարաբաղը։
Էթնիկ հայերի մեծ մասը հեռացավ մարզից, իսկ անցած տարի Reuters գործակալությունը տեղեկացրեց, որ 120 000 մարդ հեռացել է մարզից՝ վախենալով Ադրբեջանի հետապնդումներից։
Հիշեցնենք, որ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփն էր։

