Ալիևը կծել է չակ-չակն ու փոխանցել ադրբեջանական պատվիրակության անդամին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն Կազանում է՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այս մասին գրումէ «ՌԻԱ Նովոստի»-ն։
Թաթարստանի օդանավակայանում նրան դիմավորել է Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովը՝ Ալիևին հյուրասիրելով չակ-չակ կոչվող ազգային ուտեստ։
Ալիևը կծել է չակ-չակն ու փոխանցել ադրբեջանական պատվիրակության անդամին։
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը մեկնարկել է հոկտեմբերի 22-ին։ Դրան մասնակցելու համար Կազան է ժամանել 36 երկրների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի գագաթնաժողովի երկրորդ մասին։

