30 պատգամավոր պահանջում է Թրյուդոյի հրաժարականը կառավարող կուսակցության առաջնորդի պաշտոնից. ԶԼՄ
Խորհրդարանի 30 լիբերալ պատգամավորներ պահանջում են վարչապետ Ջասթին Թրյուդոյի հրաժարականը Կանադայի կառավարող Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնից, տեղեկացրել է CTV հեռուստաալիքը։
Հեռուստաալիքը չունի այդ խորհրդարանականների ցուցակը, «որոնք ձգտում են հասնել Թրյուդոյի հրաժարականին»։ Լիբերալ կուսակցությունը խորհրդարանում 153 մանդատ ունի։
Միեւնույն ժամանակ, փոխվարչապետ Խրիստյա Ֆրիլանդը լրագրողներին ասել է, որ «լիբերալ պատգամավորների ճնշող մեծամասնությունն աջակցում է վարչապետին», կարծելով, որ հենց նա պետք է գլխավորի կուսակցությունը հաջորդ ընտրությունների ժամանակ 2025թ. աշնանը։ Ընդդիմադիր Պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պուալվերը, մեկնաբանելով իրավիճակը քաղաքական ընդդիմադիրների ճամբարում, հայտնել է, որ Թրյուդոն ի վիճակի չէ «ղեկավարել կառավարությունը, որովհետեւ խիստ զբաղված է իր պաշտոնը պահելու պայքարով»։
Անցած շաբաթ տեղեկացվել է, որ Լիբերալ կուսակցության մի շարք պատգամավորներ շուտով Թրյուդոյին կոչ կանեն թողնել քաղաքական ուժի ղեկավարի պաշտոնը։ Վարչապետի կուսակիցների մի մասը կարծում է, որ մեկ այլ մարդ պետք է գլխավորի լիբերալներին հաջորդ ընտրություններից առաջ։ Կուսակցության անդամների համագումարը տեղի է ունենալու հոկտեմբերի 23-ին։

