Օկուպացված Ստեփանակերտում հայ կին է մահացել
Օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մահացել է 70-ամյա Վերա Աղասյանը։
Ադրբեջանի առողջապահության նախարարության հաղորդմամբ, հայ կնոջ մահվան պատճառը եղել է սուր սրտանոթային անբավարարությունը, որն առաջացել է թոքային զարկերակի թրոմբոզի հետևանքով։
Նշվում է, որ «Աղասյանը ենթարկվել է բուժզննության և ստացել անհրաժեշտ օգնություն»։
Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը սեպտեմբերին հայտնել էր, որ 2023 թ․ սեպտեմբերից հետո մոտ 60 մարդ մնացել էր Արցախում, իսկ այսօր մնացել է 14-ը:

