Կիևում մետրոն ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը
Կիևի մետրոյի բոլոր երեք գծերում գնացքների երթևեկությունը դադարեցվել է։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Ըստ տեղեկությունների՝ մետրոն չի գործում տեխնիկական խնդիրների պատճառով։
Ավելի վաղ ուկրաինական DTEK էներգետիկ հոլդինգը հայտնել էր Կիևում, Կիևի մարզում և Դնեպրոպետրովսկի մարզում էլեկտրաէներգիայի արտակարգ անջատումների մասին։

