Բերքաբերի վերևի հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ․ ՊՆ

Հոկտեմբերի 23-ին՝ մինչև ժամը 13։00-ն, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի վերևի հատվածում ճանապարհի լայնացման աշխատանքներ կատարելու նպատակով իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։

«Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-նշում են պաշտպանության նախարարությունից։