Մոլդովական դասեր
Միայն քաղաքական իրականությունից կտրված մեկը կարող է Մոլդովայում տեղի ունեցածը համարել արևմտամետ նախագահ Մայա Սանդուի և նրա եվրաինտեգրման կուրսի հաղթանակ:
Հակառակը՝ նախագահական ընտրությունները և եվրոհանրաքվեն Մոլդովայի արևմտամետ նախագահի և նրա թիմի պյուռոսյան հաղթանակն է, որն, ըստ ամենայնի, կավարտվի պարտությամբ՝ ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
Մոլդովայի հանրաքվեն ու ընտրությունները հուսադրող են. հասարակությունն, ըստ էության, ավելի պրագմատիկ է ու հրաժարվում է աջակցել այն ուժերին, որոնց վեստերնիզացիան պարզունակ հակառուսականությունն է:
Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից

