Իսրայելի կառավարությունը կրկին չի կարողացել համաձայնեցնել Իրանի վրա հարձակումը
Իսրայելի նախարարների կաբինետը վարչապետ Բինյամին Նեթանյահուին և պաշտպանության նախարար Յոավ Գալանտին լիազորություն չի տվել որոշում կայացնել Իրանի վրա հարձակման ժամկետների վերաբերյալ՝ ի պատասխան Իսլամական Հանրապետության կողմից հրթիռակոծության:
Այդ մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով տեղի ունեցած կառավարության վեցժամյա նիստի արդյունքները։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անվտանգության կաբինետի նիստ էր անցկացրել՝ քննարկելու Իսրայելի պատասխան հարվածն Իրանին։

