Ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա սփյուռքում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրությունը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրել է

«Մոլդովայում ընտրությունների մասնակիցների 15%-ը ապրում է արտերկրում (հիմնականում ԵՄ-ում)։ Եվ ահա նրանց քվեարկությունը ազդել է ընդհանուր արդյունքի վրա 5%-ի չափով և նախագահի ձայների և հանրաքվեի կողմ ձայների վրա։

Ի դեպ, նախորդ ընտրություններում գործող նախագահը իր ձայների 25%-ը հավաքել է արտերկրի ձայների շնորհիվ։

Հետաքրքիր է, ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա սփյուռքում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրությունը»։