Իշխանության կարգադրությամբ հանվել է Կիրանցին սիրո խոստովանություն գրառումը. Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանն ահազանգում է.
«Հայաստանի տարբեր վայրերում տեղադրված են տվյալ բնակավայրի անգլերեն գրառումը, սրտի պատկեր, որը նշանակում է ես սիրում եմ այդ բնակավայրը։ Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր գյուղից մի երիտասարդ (նրա անուն-ազգանունը հարկ չեմ համարում հրապարակել) նման երկու ցուցանակներ տեղադրել է Կիրանցում՝ սահման հանդիսացող պատի դիմաց ու Աչաջուր գյուղում։ Կիրանցի բնակիչներից տեղեկացա, որ սիրո խոստովանություն այդ կոնստրուկցիան իշխանության կարգադրությամբ հանվել է։
Այն տեղադրվել է մոտ 15 օր առաջ, հանվել՝ անցած հինգշաբթի կամ ուրբաթ օրը։ Պպատճառաբանել են, որ այն անօրինական է տեղադրված։ Հանվել է նաև Աչաջուր գյուղում տեղադրվածը։
Հարց. Իջևան քաղաքում՝ եկեղեցու պատի տակ տեղադրված Նիկոլ Փաշինյան- քայլողի արձանն անօրինակա՞ն չէ տեղադրված, ինչո՞ւ դա չեք հանում, որ Կիրանցին սիրո խոստովանությունն եք հանել՝ միգուցե Ադրբեջանի պահանջով, որպեսզի Ադրբեջանի տարածք դարձած տեղանքից այդ գրառումը տեսանելի չլինի»։

