ՀՀ ԱԳ նախարարն Ստամբուլում կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպմանը․ ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպմանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: