Քննարկել են անվտանգության ոլորտում Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության հնարավորությունները

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հանդիպել է Դաշնային ոստիկանության նախագահ Դիտեր Ռոմանի հետ: Այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Հանդիպմանը կարևորել ենք ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում, ինչի շրջանակներում ընդգծել ու առանձնակի գնահատել եմ գերմանական կողմի ներդրումն առաքելության գործունեության շրջանակներում:

Քննարկել ենք անվտանգության ոլորտում Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության հնարավորությունները»,-մանրամասնել է ԱԽՔ-ը: