Մենք երբեք չենք կապել «Խաղաղության պայմանագիրը» COP29-ի հետ․ ԱՄՆ պետդեպ

Միացյալ Նահանգները երբեք Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը չի կապել COP29-ի հետ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը

«Ամիսներ առաջ էինք ցանկանում տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և պնդում էինք այն։ Հուսով ենք, որ այն ձեռք կբերվի։ Սակայն դա կախված է կողմերից, այլ ոչ թե Միացյալ Նահանգներից», – պարզաբանել է նա։

Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ևԱդրբեջանի ԱԳ նախարարներ  Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։ Կողմերը պայմանավորվել են լրացուցիչ ջանքեր գործադրել խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի շուրջ աշխատանքները կարճ ժամկետում ավարտելու համար: