Երևանի ավագանին համաձայնեց քաղաքի 4 տարբեր հասցեներում ևս 8 բազմաբնակարան շենքի կառուցմանը
Երևանի ավագանին իր այսօրվա՝ հոկտեմբերի 15-ի նիստում համաձայնություն տվեց Երևանի 4 տարբեր հասցեներում թվով 8 բնակելի բազմաբնակարան շենքերի կառուցմանը:
Խոսքը հետևյալ հասցեների մասին է.
Արաբկիր վարչական շրջանի Օրբելի փողոց հ. 23, 27 և 29 հասցեներ,
Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոց հ. 47/1 հասցե,
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոց հ. 4/20, 4/21 և Կարապետ Ուլնեցի փողոց հ. 43/5 հասցեներ,
Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի փողոց հ.15/1 հասցե:
Բացի այդ, ավագանին համաձայնություն տվեց նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի հ. 20/20 հասցեում բենզալցակայանի կառուցմանը:

