Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահները կմնան իրենց դիրքերում
ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը Լիբանանում կմնան իրենց դիրքերում՝ չնայած Իսրայելի մի շարք հարձակումներին և Արևմտյան Երուսաղեմից վերատեղակայման խնդրանքներին, ասել է խաղաղապահ գործողությունների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան Պիեռ Լակրուան։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը, երկրի հարավում իսրայելական գործողության ֆոնին, բազմիցս հայտնել են Իսրայելի կողմից իրենց դիրքերի վրա հարձակումների մասին: Խաղաղապահների խոսքով՝ իսրայելցի զինվորականները կրակել են ժամանակավոր ուժերի գլխավոր շտաբի ուղղությամբ, ինչպես նաև խախտել են Կապույտ գիծը։
Բացի այդ, «Կապույտ սաղավարտների» շարքերում վիրավորներ կան:
Իսրայելը խաղաղապահներին խորհուրդ է տվել հինգ կիլոմետր դեպի հյուսիս նահանջել «Հըզբոլլահի» հետ մարտերի պատճառով։
«ՄԱԿ խաղաղապահներն առայժմ կմնան իրենց դիրքերում՝ չնայած Իսրայելի պաշտպանության բանակի կոչերին՝ ազատել այն դիրքերը, որոնք մոտ են Կապույտ գծին», – լրագրողներին ասել է Լակրուան:

