Երևանում շունը կծել է դասախոսին, թռել է 1 տարեկան երեխայի վրա
Հոկտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 51-ամյա Մարինա Թ․-ն և հայտնել, որ Հալաբյան 22Բ հասցեում շունը հարձակվել է անձանց վրա և կծել իրեն: Քիչ անց կրկին ահազանգ ա ստացվել Երևանի բնակիչ 65-ամյա Միսակ Ա․-ից ով հայտնել է, որ նշված հասցեում թափառական շունը թռել է իր 1 տարեկան թոռնիկի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Խաչատրյանի գլխավորությամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

