Երևանում հատելու են 1250 ծառ (տեսանյութ)

Երևանում մեկնարկել են վթարային, տապալման ենթակա, չորացած ծառերի զանգվածային հատման աշխատանքները։ Առկա են 1250 հատման տոմսեր։

Քաղաքապեարանից հայտնում են, որ աշխատանքները կիրականացվեն կենտրոնական փողոցներում և բակային տարածքներում։

Թեև կազմակերպության սպասարկման տիրույթում չեն դպրոցների և մանկապարտեզների բակային տարածքները, այնուամենայնիվ դիմումներին ընդառաջ՝ կհեռացվեն նաև այդ հատվածների վտանգավոր, չորացած ծառերը։

Փայտանյութը կտրամադրվի անապահով ընտանիքներին։