Իսրայելի հարվածից փակվել է ճանապարհը, որով հազարավոր լիբանանցիներ փախչում են Սիրիա

Իսրայելի ավիահարվածի պատճառով փակվել է Լիբանանից Դամասկոս տանող ճանապարհը, որով տասնյակ հազարավոր լիբանանցիներ վերջին երկու շաբաթներին մարտական գործողություններից փախչում են Սիրիա:  Այս մասին հաղորդում է The Associated Press-ը:

Գործակալության տվյալներով՝ ճանապարհը փակվել է «Մասնաա» հսկիչ անցակետի մոտ։ Գործակալությունը պարզաբանում է, որ տարածաշրջանում ներկայիս հակամարտության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ աշխատանքը դադարեցնում է նման խոշոր սահմանային անցակետը։

Ավելի վաղ Իսրայելի զինվորականները «Հըզբոլլահ» շարժմանը մեղադրել էին «Մասնաա» հսկիչ անցակետը Լիբանան մաքսանենգ ճանապարհով զենք տեղափոխելու համար օգտագործելու մեջ: