Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Զաքիր Հասանովը կմասնակցի «ԹԵԽՆՈՖԵՍՏ 2024» ավիացիայի, տիեզերագնացության և տեխնոլոգիաների փառատոնին:

Այցի շրջանակներում նախատեսված է նաև Հասանովի հանդիպումը թուրք գործընկերոջ հետ։